"Միկրո Կապիտալ Հայաստան" ՈւՎԿ ՓԲԸ-ն ներդրել է Հատուկ Առաջարկ միկրո և փոքր բիզնեսի համար

26.08.2024
Հատուկ առաջարկի շրջանակներում Ընկերության գործող և նոր հաճախորդները հնարավորություն կունենան դիմել արդեն մինչև 15 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք 35,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում ստանալու համար առանց գրավադրման պարտադիր պայմանի: Նախկինում առավելագույն սահմանաչափը սահմանվել էր 12 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք 25,000 ԱՄՆ դոլար:
Միաժամանակ բարելավվել է նաև վարկերի տրամադրման առավելագույն ժամկետը՝ սահմանվելով 60 ամիս, նախկին 48 ամսվա փոխարեն:
Վարկավորման վերաբերյալ որոշումը կայացվում է 1 օրվա ընթացքում:

Սա հրաշալի հնարավորություն է անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար, ովքեր ունեն արագ և առանց գրավադրման ֆինանսավորման կարիք՝ իրենց Բիզնեսը զարգացնելու և նոր ներդրումներ իրականացնելու համար:
Մանրամասների համար կարող եք այցելել մեր կայք՝ www.mikrokapital.am կամ զանգահարել՝ 012 – 500 – 500, 044 – 500 – 510