Բիզնես վարկեր․ ինչից սկսել և ինչպես չսխալվել

25.04.2025
Վարկի ներգրավումը միշտ քայլ է դեպի ապագա հաշվարկով, սակայն ձեռնարկատիրոջ համար այն կարող է ինչպես աճի հարթակ լինել, այնպես էլ ֆինանսական դժվարությունների աղբյուր հանդիսանալ, եթե մանրամասների մեջ չխորանաք։ Եկեք միասին պարզաբանենք, ինչպիսի բիզնես վարկեր կան, ինչի վրա անհրաժեշտ ուշադրություն դարձնել դիմում ներկայացնելուց առաջ և ինչպես ընտրել ամենահարմար տարբերակը հենց ձեր բիզնեսի համար։

Ինչու՞ է բիզնեսին վարկ անհրաժեշտ


Պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ նոր մասնաճյուղի բացում, սարքավորումների գնում, շրջանառու միջոցների համալրում։ Վարկը ևս գործիք է և ինչպես ցանկացած գործիք այն արդյունավետ է աշխատում, եթե ճիշտ են կառավարում։

Բիզնես վարկերի հիմնական տեսակները


1․ Դասական բիզնես վարկ հստակ մարման ժամկետով
Դուք ստանում եք որոշակի գումար և այն վերադարձնում եք հավասարաչափ մարումներով մինչև վարկի վերջնաժամկետը։ Այսպիսի տարբերակը հարմար է օրինակ բիզնեսի ընդլայնման, տարածքի վերանորոգման, ապրանքի համալրման նպատակներն իրագործելու համար։

2․ Վարկային գիծ
Դուք հասանելիություն եք ունենում որոշակի գումարի և այն օգտագործում եք ըստ անհրաժեշտության։ Վճարում եք տոկոսներ միայն օգտագործված միջոցների համար։ Շատ հարմար է չնախատեսված ծախսերը հոգալու կամ դրամարկղային ճեղքվածքները փակելու համար։

3․ Սարքավորումների ֆինանսավորում
Եթե դուք պլանավորում եք տեխնիկա գնել, մեքենա կամ արտադրական սարքավորում, ապա այս վարկատեսակը ձեզ համար է։ Որոշ դեպքերում տվյալ վարկի ապահովում կարող է հանդիսանալ գնված տեխնիկան։

Գրավով, թե առանց գրավի բիզնես վարկ․ ո՞րն է տարբերությունը


Գրավով ապահովված վարկերի գրավ կարող է հանդիսանալ անշարժ գույքը, ավտոմեքենան, սարքավորումները։ Այսպիսի վարկերը սովարաբար ունենում են ավելի ցածր տարեկան տոկոսադրույք։ Միկրո Կապիտալում կարող եք այս վարկտեսակով վարկավորվել մինչև 20 մլն ՀՀ դրամ։

Առանց գրավի վարկերն ամենաարագ տրամադրվող վարկերն են, որպես ապահովություն են կարող են հանդիսանալ երրորդ անձանց երաշխավորությունները։ Միկրո Կապիտալում այս վարկատեսակով կարող եք ֆինանսավորվել մինչև 15 մլն ՀՀ դրամ ընդամենը 1 օրում։

Ինչ է կարևոր իմանալ դիմում ներկայացնելուց առաջ․


  • Համոզվեք, որ ունեք դրական վարկային պատմություն, ինչպես որպես ֆիզիկական անձ, այնպես էլ որպես իրավաբանական։

  • Նախապատրաստեք ֆինանսական հաշվետվությունները՝ եկամուտներ, ծախսեր, դրամական միջոցների շրջանառություն, հաշվեկշիռ։

  • Հստակ ձևակերպեք որքան գումար է ձեզ անհրաժեշտ և ինչ նպատակով։

  • Պլանավորեք վարկի մարումը և թե ինչպես է վարկը նպաստելու ձեր բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը։


Եզրակացության փոխարեն


Բիզնես վարկը պարզապես գումար չէ, այն ֆինանսական լուծում է։ Եթե դուք հստակ գիտակցում եք ինչի համար է այն անհրաժեշտ, ինչպես այն մարել և թե ինչպես այն կնսպաստի ձեր բիզնեսի զարգացմանը, ապա վստահ եղեք, որ դուք ճիշտ ուղու վրա եք։