Տեղեկատվություն վարկային պատմության եվ սքոր գնահատականի վերաբերյալ
Վարկային պատմության էությունը
Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս հարցման սուբյեկտի ստանձնած ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման պատմությունը: Վարկային պատմությունը կազմված է ԱՔՌԱ անդամ կազմակերպություններից ստացված՝ հարցման պահին նախորդող վերջին 5 տարվա վարկային տվյալները:
Վարկային պատմության մեջ ներառվում է հետևյալ տեղեկատվությունը՝
- անձի ստացած ֆինանսավորումները, ներառյալ դրանց քանակը և գումարը,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարը, տեսակը, ժամկետը, կիրառվող անվանական տոկոսադրույքը,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունը,
- վարկի մարումների կատարման պարտաճանաչությունը,
- այլ անձանց վարկերի աահովման համար տրված երաշխավորությունների քանակը, գումարը, ժամկետը, վարկատեսակը, ապահովման այլ միջոցների մասին տեղեկատվությունը,
- Վարկերի և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունը, ժամկետանց օրերի քանակը, տույժ ու տուգանքները,
- չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:
Վարկային պատմությունն օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում: Վարկային պատմությունը և սքոր գնահատականը կարևոր են, քանի որ բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկի համար դիմած սուբյեկտին վարկ տրամադրելու որոշման կայացումը ուսումնասիրում են վերջինիս վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է նա պատասխանատու որպես վարկառու:"Վատ վարկային պատմությունը" կարող է ֆինանսավորման տրամադրման մերժման պատճառ հանդիսանալ:
https://abcfinance.am/lifesituations/credit-history.html
https://acra.am/%d5%af%d5%a1%d5%ba-%d6%87-%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/%d5%b0-%d5%bf-%d5%b0/
Վարկային պատմության ձևավորման աղբյուրները
Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ գործընկերները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):
Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու քայլերը
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:
Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու քայլերը
Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լիովին մարել գոյացած ժամկետանց պարտավորությունները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը և վճարումները կատարել մարման ժամանակացույցերին խիստ համապատասխան:
Դուք կարող եք բարելավել Ձեր վարկային վարկանիշը և սքոր գնահատականը՝ կերտելով լավ վարկային պատմություն և հետևողական լինելով ընթացքին: Հիմնական քայլերը ներառում են ժամանակին վճարումներ կատարելը, առկա վարկերի և երաշխավորությունների քանակի և ծավալի նվազեցումը՝ դրանք մասնակի կամ ամբողջությամբ մարելը, ժամկետանց պարտավորությունների մարմումն ապահովելը, հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց խուսափելը։
Վարկային սքոր գնահատականի էությունը և տեսակները
Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու:
Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական:
Միկրո Կապիտալ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկերի դեպքում կիրառվում են սքորի հետևյալ տեսակները՝
- Սեփական սքոր համակարգը, որի ձևավորման վրա ազդում են՝
- նախորդ 12 (տասներկու) ամիսների ընթացքում ժամկետանց օրերի քանակը,
- Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածը (հաշվարկվող՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պետական գրանցման պահից)՝ բիզնես վարկերի համար,
- Վարկային ծանրաբեռնվածության ծավալը (գործող վարկերի/երաշխավորությունների քանակ, դրանց դրամային հանրագումար)։
- Ֆայկո սքոր գնահատականը։ - Ֆայկո Սքոր համակարգը։ Մանրամասներ՝ https://acra.am/%d5%bd%d6%84%d5%b8%d6%80/ հղումով։
Սքորերի հիմքում ընկած հիմնական գործոններն են՝
- վարկերի մարումների պատմություն,
- վարկային պատմության վաղեմություն,
- ծանրաբեռնվածություն /գործող վարկերի քանակ և տեսակ/,
- նոր վարկային դիմումների քանակ,
- եկամուտներ,
- գործող վարկերի ապահովվածություն հանդիսացող միջոցներ:
Վարկային հարցման ազդեցությունը սքոր գնահատականի վրա
Կախված վարկային հարցման տեսակից՝ այն կարող է ազդել վարկային սքոր գնահատականի, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա:
Հարցումների նպատակների, հաճախականության և վարկային սքոր գնահատականի վրա դրանց ազդեցության վերաբերյալ մանրամասները ներկայացված են ստորև աղյուսակում.
Վարկային հարցման նպատակ | Վարկային հարցման հաճախականություն | Վարկային հարցման ենթանպատակ | Ազդեցությունը վարկային սքորի վրա |
Նոր վարկային դիմում | Մեկանգամյա՝ վարկի դիմումից և համաձայնության ստացումից հետո | Նվազեցնում է | |
Երաշխավոր անձ | Մեկանգամյա՝ վարկի դիմումից, երաշխավորի առաջարկից ու համաձայնության ստացումից հետո | Նոր վարկային դիմում | Նվազեցնում է |
Փոխկապակցված անձ | Մեկանգամյա՝ վարկի դիմումից և երաշխավորի առաջարկից ու համաձայնության ստացումից հետո | Նոր վարկային դիմում | Չի ազդում |
Գործող վարկի մոնիտորինգ (վարկառուի, երաշխավորի, փոխկապակցված անձի մասով) | Անսահմանափակ՝ պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում | Չի ազդում | |
Երաշխավոր անձ- Գործող երաշխավորի մոնիթորինգ | Անսահմանափակ՝ պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում | - Գործող երաշխավորի մոնիտորինգ | Չի ազդում |
ATTENTION:
Dear customer, please kindly note, that in case of discrepancy between the information published in the Armenian and English languages on the Company's website, the Armenian version shall prevail.
The Company is not liable for the accuracy and reliability of the information published on the referred web pages, as well as for the advertisements contained on those pages and the possible consequences arising from them.
Mikro Kapital Armenia is reviewed by the Central Bank of Armenia.
© Mikro Kapital Armenia,
Dear customer, please kindly note, that in case of discrepancy between the information published in the Armenian and English languages on the Company's website, the Armenian version shall prevail.
The Company is not liable for the accuracy and reliability of the information published on the referred web pages, as well as for the advertisements contained on those pages and the possible consequences arising from them.
Mikro Kapital Armenia is reviewed by the Central Bank of Armenia.
© Mikro Kapital Armenia,